
«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է հրաժեշտ տալ Արսեն Վենգերին և նրան փոխարինել իսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայով, հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրը նշում է, որ կանոնիրների ղեկավարության համբերության բաժակը վերջնականապես լցվել է «Սանդերլենդի» հետ խաղից հետո, որում կանոնիրները պարտություն կրեցին և, ամենայն հավանականությամբ, 7-րդ տարին անընդմեջ ոչ մի տիտղոս չեն նվաճի։
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1996թվ.-ին և այդ տարիների ընթացքում երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (1997, 2002, 2004), չորս անգամ Անգլիայի գավաթակիր (1998, 2002, 2003, 2005) և սուպերգավաթակիր (1998, 1999, 2002, 2004)։
Комментариев нет:
Отправить комментарий