27 февраля 2012

Հայաստանում կփոխարինի՞ այս մեքենան Hummer –ին


DartzԶրահապատ ավտոմեքենաների շուկան այնքան բազմանդամ չէ, որքան սովորական ավտոմեքենաներինը, և այդ շուկայում իր կայուն տեղն ունի Dartz ընկերությունը: Այն հայտնի է իր թողարկած զինվորական ավտոմեքենաների բարձր հուսալիությամբ և անվտանգության ցուցանիշներով: Այս ավտոարտադրողի ստեղծած մեկ մոդել չէ, որ զրահապատ ավտոմեքենաների սպառողների շարքում հետաքրքություն է առաջացրել, սակայն 2012 թվականի արտադրության համար նախագծած Dartz –ը գերազանցեց բոլորի սպասելիքները:
Այս մոդելը կոչվում է Dartz Prombron Black Dragon, կամ Dartz զրահապատ սև վիշապ: Միայն չինական ավտոշուկայի համար նախատեսված այս մոդելն ունի ահասարսուռ և միևնույն ժամանակ ճոխ տեսք և արժանի է իր` Սև վիշապ անվանմանը: Ի դեպ, Մոդելը կրում է Սև վիշապ անվանումն ի պատիվ 2012թ. Սև վիշապի տարվան:
Ավտոմեքենան 60սմ-ով երկար է սովորական մեծ չափսի սեդանից, աջ կողմում ունի 3 դուռ, իսկ ձախում` 1 դուռ:
Ավտոմեքենայի սրահը սև դաշնամուրի է նման` չինական վիշապների փորագրություններով: Սրահում կա 42 մատնաչափ (մոտ 107սմ) անկյունագծով 3D Phillips Aurea հեռուստացույց, որը միացված է արբանյակային հեռուստատեսությանը, Wi-Fi կապ, և ապակիները էլեկտրաքրոմային են (մգության աստիճանը կառավարվում է ավտոմեքանայում գտնվողի կողմից):
Ավտոմեքենայի ամեն կողմում կա վիշապի փորագրությամբ արծաթազօծ եզրագիծ, իսկ Dartz-ի ոսկե նշանը պատվիրատուի ցանկությամբ կարող է եզրագծված լինել ռուբիններով ու ադամանդներով:
Ըստ արտադրողի նախնական հայտարարության` այս մոդելից միայն 12 օրինակ է թողարկվելու, հասանելի է լինելու միայն չինաստանի ավտոդիլերնեի համար և ամենաթանկ փաթեթով օրինակն արժենալու է 7 միլիոն դոլար:

Комментариев нет:

Отправить комментарий