26 февраля 2012

Դիեգո Մարադոնա. Վալդեսը վատ դարպասապահ է

Դիեգո Մարադոնա. Վալդեսը վատ դարպասապահ է«Ալ Վասլի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել կատալոնացիների մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Ներկայիս «Բարսելոնան» հզոր թիմ է, նույնիսկ մարզիչն է այդ թիմում փայլում: Վալդեսը վատ դարպասապահ է, բայց այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք նրա խաղընկերներն են, նա ևս վատ չի նայվում:

Գվարդիոլան հիանալի մարդ է: Ես շատ լավ ծանոթ եմ նրան: Բայց «Բարսելոնայի» նման խաղը չի կարելի միայն նրա աշխատանքի արդյունքը համարել, ինչպես «Ռեալի» և Մոուրինյոյի դեպքում է, որովհետև Գվարդիոլայի թիմում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված», - Մարադոնայի խոսքերն է մեջբերում Sport360-ը:

Комментариев нет:

Отправить комментарий