27 февраля 2012

40 տարի հետո Լուսնի վրա բնակելի բազաներ կստեղծվեն



  Լուսնի այն շրջանները, որոնց վրա սառույց է հայտնաբերվել, կարող են օգտագործվել բնակեցված բազաների ստեղծման նպատակով:

  «Նման շրջանները սկզբունքորեն հարմար են լուսնային բազաների ստեղծման համար, որտեղ կարող են տեղադրվել օպտիկական հեռադիտակներ կամ ռադիոդիտակներ, տիեզերական ճառագայթների գրանցման սարքեր», - այսօր ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին:

  Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գիտնականը նշել է, որ հեռանկարում այդ լուսնային շրջաններում կարելի է տեղակայել աստղադիտարան` մի շարք ռադիոաստղագիտական երևույթների դիտարկման համար, քանի որ Երկրի վրա նման հետազոտությունների իրականացումը դժվարիրագործելի է:

  Նրա խոսքով` նման աստղադիտարան լավագույն դեպքում կստեղծվի 2040-50-ական թվականներին, իսկ առաջիկա տարիներին ծրագրվում է բնակեցված բազաների վայրն ընտրել:

Комментариев нет:

Отправить комментарий