2012 թվականի փետրվարի 13-ից-17-ը
ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.11 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 601.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.11 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 601.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 51.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Վայոց ձորի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 310.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունի, Լոռու, Շիրակի տարածքային բաժինների կողմից 8 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի 8 որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 8.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Արարատի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ջրային կենդանիների ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 781.26 հազ.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Комментариев нет:
Отправить комментарий